Մշակույթի ոլորտին անհրաժեշտ է պետական աջակցություն, գտնում են արվեստագետները![]() 21 սեպտեմբերի 2012 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Մշակույթի ոլորտին անհրաժեշտ է պետական աջակցություն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց տեսակետը հայտնեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Արամ Խաչատրյան համերգասրահի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և «Արձագանք» ընկերության նախագահ Եղիշե Պետրոսյանը: Կարեն Աղամյանը կարծում է, որ պետք չէ հետ նայել դեպի Խորհրդային Միություն, չնայած, որ արվեստագետն այդ տարիներին ավելի բարեկեցիկ էր ապրում: Նա գտնում է, որ պետք է նոր ուղիներ փնտրել: Ռուզաննա Սիրունյանը, որն այս ոլորտում աշխատում է դեռ խորհրդային տարիներից, ասաց, որ ամփոփելով այդ 70 տարիները, կարելի է ասել, որ լավ ժամանակները բաժին են ընկել 70-80-ական թթ-ին` այսինքն միայն 50 տարի հետո: Նա հույս ունի, որ անկախ Հայաստանում էլ ժամանակի հետ այդպես կլինի: Եղիշե Պետրոսյանը նշում է, որ անկախ Հայաստանում երգարվեստի ոլորտում փնտրտուք չկա, և այն «քեֆերի» շրջանակում է մնում: Երաժիշտն այստեղ վատ բան չի տեսնում, սակայն նշում է, որ այլընտրանք չկա: Նա կարծում է, որ պետք է լինի հստակ աջակցություն ոլորտի ներկայացուցիչներին, որպեսզի լինի ոգևորություն և մյուս արվեստագետները ոգևորվեն և ավելի ակտիվ ստեղծագործեն: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |