«Մարգարեի հանդեպ սիրո օրը» Պակիստանում ուղեկցվում է ոստիկանության հետ բախումներով

«Մարգարեի հանդեպ սիրո օրը» Պակիստանում ուղեկցվում է ոստիկանության հետ բախումներով

PanARMENIAN.Net - «Մարգարեի հանդեպ սիրո օրը», որը նվիրված է ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ակցիաներին, Պակիստանում ուղեկցվում է ջարդերով ու ոստիկանության հետ բախումներով, ուրբաթ օրը հայտնել են տեղական հեռուստաալիքները: Հրկիզվել է երկու կինոթատրոն:

«Մարգարեի հանդեպ սիրո օրը» Պակիստանում հայտարարված է ոչ աշխատանքային: Տարբեր կուսակցություններ և շարժումներ բողոքի երթի են դուրս եկել վերոնշյալ ֆիլմի դեմ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Պեշավարում և այլ քաղաքներում բախումներ են տեղի ունենում ցուցարարների ու ոստիկանության միջև: Իսլամաբադում ոստիկանության հսկողության տակ է առնվել այն թաղամասը, որտեղ գտնվում են ԱՄՆ և այլ երկրների դեսպանատները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---