ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԵՂԵԼ ՔՍԵՆՈՖՈԲԻԱ14 մարտի 2005 - 09:04 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում երբեւէ չի եղել եւ չկա քսենոֆոբիա»,-հայտարարել է Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը: Սակայն, ինչպես գտնում է Ռ.Վարժապետյանը, կան որոշակի ուժեր, որոնց համար քսենոֆոբիան դա միջոց է իրենց մասին հայտնելու համար: Նրա խոսքերով, ողջ Հայաստանում կարելի է գտնել ընդամենը 5-6 հոգու, որոնք հակասեմիտիզմի ալիքի վրա փորձում են իմիջ ստեղծել: Սակայն եթե այդ մարդկանց ծառայություններ մատուցվեն ԶԼՄ-ների կողմից, հետեւանքները կարող են ցավալի լինել, նշել է Ռիմա Վարժապետյանը: Նա նշել է, որ քաղաքականությունից դուրս եւ առօրյա կյանքում Հայաստանի հրեաները չեն բախվում հակասեմիտիզմի դրսեւորումների հետ: Իր հերթին ռավին Գերշ Բուրշտեյնը նշել է, որ հրեական համայնքը նյութեր չի ուղարկել ԱՄՆ պետդեպարտամենտ, որը վերջերս զեկույց է պատրաստել Հայաստնի վերաբերյալ, որտեղ մատնանշված են հակասեմիտիզմի առանձին փաստեր: Ինչպես գտնում են Կլոր սեղանի ներկայացուցիչները, այդ փաստերը ամերիկացիները վերցրել են Հայաստնի զանգվածային տեղեկատվության միջոցներից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |