Դանիայում հանդիսավոր կերպով տոնել են ՀՀ Անկախության 21-ամյակը![]() 22 սեպտեմբերի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձին: Շուրջ 500 հյուրերի թվում էին Դանիայի Խորհրդարանի և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Դանիայի պետական, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Դանիայի ազգային եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով իր ելույթում նշեց, որ անկախությունից հետո ստեղծված ծանր պայմաններում հայ ժողովուրդը ապացուցեց, որ պատրաստ է դիմակայել մարտահրավերներին և ունակ է առաջ շարժվել: Դեսպանն անդրադարձավ այն փաստին, որ ցանկացած ժողովուրդ և պետություն հաջողակ և բավականաչափ ուժեղ է միայն այն դեպքում, երբ ունի հաջողակ բարեկամներ և վստահելի գործընկերներ` հավելելով, որ դեսպանության առաջնահերթություններից է «ի ցույց դնել Հայաստանի կորովը հաստատելու երկարաժամկետ և հեռահար հարաբերություններ Դանիայի` որպես հուսալի և հավատարիմ գործընկերոջ հետ»: Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելության ընթացքում տեղի ունեցավ համերգ հայ և դանիացի երաժիշտների մասնակցությամբ, կատարվեցին հայկական և միջազգային երաժշտության ջազային մշակումներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |