Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար է դարձել Կարեն Միրզոյանը

Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար է դարձել Կարեն Միրզոյանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԼՂՀ ԱԳՆ, որի աշխատողներին ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարար Կարեն Միրզոյանին: Սահակյանի խոսքով, Միրզոյանի ղեկավարությամբ, ով դիվանագետի մեծ փորձ ունի, ԱԳՆ աշխատանքը որակական նոր մակարդակի կբարձրանա:

Բակո Սահակյանը նաև շնորհակալություն է հայտնել Վասիլի Աթաջանյանին ԱԳ նախարարի պաշտոնակատարի աշխատանքի համար:

Կարեն Միրզոյանը մինչև վերջերս զբաղեցրել է Հայաստանի ԱԳՆ սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնը, մինչև այդ եղել է ՍՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը, զբաղեցրել է նաև Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչի պաշտոնը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---