Արցախի նախագահը հաստատել է կառավարության նոր կազմը

Արցախի նախագահը հաստատել է կառավարության նոր կազմը

PanARMENIAN.Net - Ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով` Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին:

Հրամանագրի համաձայն` հաստատվել է կառավարության հետևյալ կազմը.

Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյան` ԼՂՀ փոխվարչապետ

Զոյա Մանվելի Լազարյան` առողջապահության նախարար

Արարատ Աշոտի Դանիելյան` արդարադատության նախարար

Լևոն Ստեփանի Մնացականյան` արտադրական ենթակառուցվածքների նախարար

Կարեն Համբարձումի Միրզոյան` արտաքին գործերի նախարար

Անդրանիկ Ռոբերտի Խաչատրյան` գյուղատնտեսության նախարար

Սլավիկ Արմիկի Ասրյան` կրթության և գիտության նախարար

Նարինե Էդուարդի Աղաբալյան` մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար

Մովսես Հրանտի Հակոբյան` պաշտպանության նախարար

Նարինե Կառլենի Նարիմանյան` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան` քաղաքաշինության նախարար

Սպարտակ Ապետնակի Թևոսյան` ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Նախագահի այլ հրամանագրերով` Արարատ Աշոտի Դանիելյանն ազատվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական-ԼՂՀ Ազգային ժողովում Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից` արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ, Լևոն Ավետիսի Գրիգորյանն ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից` կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Կառլեն Ռուբենի Պետրոսյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, հաղորդում է Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---