Կոլորադոյի հրաձիգի գործողություններից տուժածները դատի են տվել կինոթատրոնին

Կոլորադոյի հրաձիգի գործողություններից տուժածները դատի են տվել կինոթատրոնին

PanARMENIAN.Net - Կոլորադոյում Բեթմենի մասին նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ հրաձգության արդյունքում երեք տուժածներ դատի են տվել Cinemark կինոթատրոնի սեփականատերերին, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը, հաղորդում է BBC-ն:

Հայցվորները կարծում են, որ կինոթատրոնի սեփականատերերը անփութություն են հանդես բերել և չեն ապահովել իրենց այցելուների պաշտպանությունը: Նրանք պնդում են, որ չարագործի հարձակման պահին կինոթատրոնում պահակներ չեն եղել:

Cinemark-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել հայցը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---