ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ. «ԵՄ-Ի ԵՎ ԱՄՆ ՆՊԱՏԱԿՆ Է ՕԳՆԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՂ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ»15 մարտի 2005 - 07:21 AMT PanARMENIAN.Net - «Եվրամիության եւ ԱՄՆ նպատակը մի ուղղվածություն ունի Հարավային Կովկասում, հատկապես` օգնել Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին կայուն եւ բարգավաճող ժողովրդավարության ճանապարհին: Եվոպական հարեւանության քաղաքականությունն այդ նպատակին հասնելու կարեւոր գործիք է»: Այս մասին հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հեյկե Ռենատե Փայչը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Դեսպանի խոսքերով` Հայաստանը գտնվում է եվրոպական կառույցներում ինտեգրվելու գործընթացում, իսկ անցյալ տարի հանրապետության անդամակցությունը ԵՄ «Ընդլայնված Եվրոպա. Նոր հարեւաններ» ծրագրին կարեւոր քայլերից մեկն է այդ գործընթացում: «Մոտ ապագայում, Եվրահանձնաժողովի Հարավային Կովկասի մասին այսպես կոչված զեկույցի հրապարակումից հետո, մենք սպասում ենք, որ Հայաստանը ղեկավարվելով այդ փաստաթղթի հանձնարարականներով, Եվրահանձնաժողովի հետ համատեղ բանակցություններ կսկսի գործողությունների պլանի շուրջ»,- նշել է նա:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |