ԿԱԼՄԻԿԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԻՐՍԱՆ ԻԼՅՈՒՄԺԻՆՈՎԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Էլիստայում կայացել է Կալմիկիայի խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Բեմբեթովի հանդիպումը Հարավային դաշնային օկրուգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի եւ Ռոստովի մարզում Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք առնչվում են Կալմիկիայի եւ Հայաստանի միջեւ ավանդական բարեկամական կապերի ամրապնդմանը, արտաքին տնտեսական շփումների ընդլայնմանը, նախատեսված են Կալմիկիայի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ համագործակցության ծրագրեր: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից Արարատ Գոմցյանը Կալմիկիայի նախագահ Կիրսան Իլյումժինովին եւ խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Բեմբեթովին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Հրավերը երախտագիտությամբ ընդունվել է, իսկ այցի ժամկետները կճշգրտվեն ավելի ուշ:


 Ուշագրավ
---