Մոսկվայի հայ երիտասարդները «Ոսկե նուռ» փառատոնի շրջանակներում նշել են Անկախության օրը

Մոսկվայի հայ երիտասարդները «Ոսկե նուռ» փառատոնի շրջանակներում նշել են Անկախության օրը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Հեղափոխության հրապարակում՝ Մոսկվայի կենտրոնում, «Ոսկե նուռ» փառատոնի շրջանակներում Հայաստանի Անկախության օրվա առթիվ Մոսկվայի Հայ երիտասարդության ասոցիացիան զանգվածային ակցիա է կազմակերպել: Մոսկվայի ժամանակով 18:00-ին օդ են արձակվել հայկական դրոշի գույներին համապատասխան փուչիկներ: Ցանկացողները կարող էին թերթիկի վրա գրել իրենց մաղթանքները Հայաստանին, այնուհետև այդ ուղերձները կապվել են ժավավենին և արձակվել օդ:

«Ոսկե նուռ» տոնավաճառը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-23-ին Մոսկվայի և Երևանի միջև համագործակցության ծրագրի շրջանակներում: Միջոցառման հյուրերը կարող էին այցելել հայ և ռուս վարպետների աշխատանքների ցուցահանդես, գնահատել հայկական ճաշատեսակների համերի ողջ գամման, ինչպես նաև մասնակցել մշակութային ծրագրի հայ և ռուս աստղերի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---