Տիգրան Սարգսյան. 2011-ին տնտեսական աճը կազմել է 4.7 տոկոս, ինչը երկու անգամ ավելի է 2010-ի ցուցանիշից![]() 24 սեպտեմբերի 2012 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել է 2011-ի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունների ներկայացումը: «Մենք հասել ենք 4.7 տոկոս տնտեսական աճի, ինչը երկու անգամ ավելի է, քան 2010-ին»,- բացմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, արձանագրվել են աճի բարձր տեմպեր արդյունաբերության ոլորտում, ինչպես նաև դրական արդյունքներ՝ գյուղատնտեսության ոլորտում, որի հետևանքով զսպվել է գների աճը: Վարչապետը նշել է նաև արտահանման խթանման ուղղությամբ կառավարության ջանքերը, ինչը զգալիորեն փոխել է ներկրման ցուցանիշները: «Տնտեսական առումով 2011-ը Հայաստանի համար դարձել է ձեռք բերածն ամրապնդելու տարի, երկրին հաջողվել է անցում կատարել վերականգնման փուլ»,- հավելել է Տիգրան Սարգսյանը: Նա նաև ավելացրել է, որ սոցիալական ծախսերն այս շրջանում աճել են 4.9 տոկոսով, մասնավորապես առողջապահությանը տրամադրվող միջոցներն ավելացել են 12.8 տոկոսով, կրթության ոլորտին տրամադրվող միջոցները՝ 8 տոկոսով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |