ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՄԻԱՎՈՐՎԵԼ ԵՎ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության շենքի մոտ հանրահավաք է անցկացվել` նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թալեթ Փաշայի սպանությանը Բեռլինում, որն իրագործել է հայ ուսանող Սողոմոն Թեյլերյանը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Հանրահավաքի կազմակերպիչները` ՀՅԴ Դաշնակցություն կուսակցության երիտասարդական ճյուղը, կոչ են արել բոլոր երկրներին միավորվել եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը` թույլ չտալով Թուրքիային «անդամակցել Եվրամիությանը արյունոտ ձեռքերով»: Դաշնակցության երիտասարդական ճյուղի ներկայացուցիչը նամակ-դիմում է հանձնել Եվրահանձնաժողովի քարտուղարին: Հանրահավաքի մասնակիցները ձեռքներին բռնած են եղել լոզունգներ` «1921 թվականի մարտի 16: Կրակոց աշխարհի քնած հիշողությանը», «Ազատությունը գին չունի, եթե ժողովուրդը չի գիտակցում ազատության պահանջները» եւ այլն: Ակցիայի ավարտից հետո մարդիկ այցելել են Սողոմոն Թեյլերյանի հուշարձան, որտեղ 90 ծաղիկ են դրել: Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլի 24-ին հայությունը նշում է Հայոց ցեղասպանության ողբերգական 90-րդ տարեդարձը:
 Ուշագրավ
---