ԼԻՏՎԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ Է ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Լիտվայի ռազմական ակադեմիայում հայ զինվորականների ուսուցման մասին Հայաստանի եւ Լիտվայի պաշտպանության նախարարությունների միջեւ կնքված համաձայնագիրն այսօր ճանաչվել է համապատասխանող Հայաստանի Սահմանադրությանը: Այսօր նման վճիռ է կայացրել Հայաստանի Սահմանադրական Դատարանը: Փաստաթուղթը ներկայացնող ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը նշել է, որ Հայաստանը մի շարք պարտավորություններ է ստանձնել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, որոնց իրականացման համար անհրաժեշտ են համապատասխան մասնագետներ: Այդ մասնագետները կպատրաստվեն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ռազմակրթական հաստատություններում, մասնավորապես, Լիտվայում, նշել է Ա. Աղաբեկյանը: Նա նաեւ նշել է, որ Բալթյան Պաշտպանական Քոլեջի (Տարտու, Էստոնիա) շրջանավարտներից մեկը ծառայում է Իրաք գործուղված հայկական խաղաղապահ ստորաբաժանման կազմում:
 Ուշագրավ
---