ԱՅՍՕՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ16 մարտի 2005 - 07:47 AMT PanARMENIAN.Net - Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Բելառուսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Կոնոպլյովի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը: Այցը կկայանա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով: Այցի շրջանակներում նախատեսվում են բելառուսական պատվիրակության հանդիպումները Արթուր Բաղդասարյանի, ինչպես նաեւ հայ-բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամների հետ, որի ավարտին կստորագրվի միջտարածաշրջանային համագործակցության մասին համաձայնագիր: Հայաստանի խորհրդարանում տեղի կունենա նաեւ հանդիպում հայ գործարարների հետ: Բացի այդ, նախատեսվում են նաեւ հանդիպումներ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդ հետ: Այցի ընթացքում Բելառուսի ներկայացուցիչները կլինեն Արարատի մարզում` կհանդիպեն մարզի ղեկավարության հետ, կայցելեն գործարաններ: Բացի այդ, պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդուն ծաղկեպսակ կդնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մարտի 19-ին Բելառուսի պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |