Մեծ սաղավարտի եզրափակիչ. Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել

Մեծ սաղավարտի եզրափակիչ. Լևոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել

PanARMENIAN.Net - Սան Պաուլույում մեկնարկել է շախմատի Մեծ սաղավարտի եզրափակիչը, որտեղ խաղում են 6 ուժողագույն գրոսմայստերներ:

Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով վստահ հաղթնակ է տարել Սերգեյ Կարյակինի նկատմամբ:

Այս տուրում հաղթանակ է տոնել նաև Ֆաբիանո Կարուանան, ով ուժեղ է գտնվել Մանգուս Կարլսենից: Վիշվանթան Անանդի և Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսոյի միջև պարտիան ոչ ոքի է ավարտվել:

Առաջին տուրից հետո Արոնյանն ու Կարուանան կիսում են 1-2 հորիզոնականները: Երկրորդ տուրում Արոնյանը կխաղա Անանդի, Կարունան` Կարյակինի, իսկ Պոնսը` Կարլսենի հետ:

Մեծ սաղավարտի եզրափակիչն անցկացվում է երկու մայրցամաքներում: Առաջին շրջանը մեկնարկել է Սան Պաուլուում` սեպտեմբերի 24-29-ը, երկրորդը կանցկացվի Բիլբաոյում` հոկտեմբերի 8-13-ը:

Հաղթանակի համար շախմատիստը ստանում է 3 միավոր, ոչ ոքիի համար` 1, պարտության համար` 0:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---