Արամ Սարգսյանը չի հավատում, որ ընդդիմությունը կարող է միավորվել նախագահական ընտրությունների ժամանակ![]() 25 սեպտեմբերի 2012 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը չի հավատում, որ ընդդիմությունը կարող է միավորվել և միասնական թեկնածու առաջադրել 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: «Առկա քաղաքական ուժերն այնքան մեծ հավակնություններ ունեն, որ հազիվ թե կարողանան միավորվել»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է նա: Սարգսյանը նաև հավելել է, որ չի կարծում, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարող է դառնալ ընդդիմության միակ թեկնածուն: «Հազիվ թե Քոչարյանը կարողանա միավորել ընդդիմությանը: Մասնատել կարող է, բայց միավորել` դժվար թե»,- նշել է նա: Սարգսյանի խոսքով, Քոչարյանն իր բոլոր քայլերը լավ հաշվարկում է, եթե նա իր հաղթանակի վերաբերյալ կասկածներ ունենա, հազիվ թե առաջադրի իր թեկնածությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |