Արամ Սարգսյանը «Բարգավաճ Հայաստանի» ընդդիմադիր կեցվածքը իմիտացիա է համարում![]() 25 սեպտեմբերի 2012 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը կասկած է հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմադիր լինելու վերաբերյալ, նշելով, որ իր ձևավորման պահից ի վեր ԲՀԿ-ն երբեք ընդդիմադիր չի եղել: «Այս ամենի մեջ որոշակի իմիտացիա կա: Մի քանի տարի լինելով մեկ թիմում` նրանց աչքերը հանկարծ բացվել են և նրանք որոշել են ինքնուրույն քաղաքականություն վարել»,- նշել է նա: Սարգսյանը նաև մեկնաբանել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կողմից անցկացված հարցումը, որի համաձայն ժողովուրդն ի դեմս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տենսում է ընդդիմության միասնական թեկնածուի գալիք նախագահական ընտրություններում: «Պարոն Ադիբեկյանի հարցումները թողնենք իր խղճին: Նա անձամբ գիտի, թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը»,- հեգնանքով նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |