Էկոնոմիկայի նախարարը Վիեննայում կմասնակցի Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համաժողովին![]() 25 սեպտեմբերի 2012 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը քառօրյա աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի, այնուհետև Իտալիայի Հանրապետություն: Սեպտեմբերի 25-26-ը նախարարը կմասնակցի Վիեննայում կայանալիք Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների նախարարական համաժողովին, որի ընթացքում կքննարկվեն առևտրի, ներդրումների, ֆինանսների, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտներին առնչվող հարցերը, ինչպես նաև եվրոպական երկրների հետ տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները: Այցի շրջանակներում սեպտեմբերի 26-ին նախարարը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրենի տեղակալ Փիթեր Բալասի, Ավստրիայի էկոնոմիկայի դաշնային նախարար Ռեյնոլդ Միթերլեհների և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիչարդ Բուշերի հետ: Սեպտեմբերի 26-28-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կմեկնի Հռոմ` մասնակցելու հայ-իտալական գործարար համաժողովին: Սեպտեմբերի 27-ին Տիգրան Դավթյանը կհանդիպի Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կորադո Պասերայի, Իտալիայի տուրիզմի ու սպորտի նախարար Պիերո Գնուդիի և Իտալիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սանտո Սանտորոյի հետ: Իսկ սեպտեմբերի 28-ին Հռոմում կկայանա գործարար համաժողով մոտ 200 իտալացի գործարարների մասնակցությամբ, որտեղ կներկայացվի Հայաստանի ներդրումային հնարավորությունները և գործարար միջավայրը: Համաժողովը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայկական զարգացման գործակալության, Իտալիայի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության և Իտալիայի առևտրաարդյունաբերական պալատի համատեղ ջանքերով, հաղորդում է էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |