ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «CEN» ԻՐԱԱՎԱՊԱՀ ՑԱՆՑ ՄՏՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայությունում (ԴՄԾ) ացկացվել է երկօրյա սեմինար ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ազգային հանգույցների կապի ղեկավարների համար, որը կազմակերպել էր «RILKO-Մոսկվա» կազմնակերպությունը, տեղեկացնում է Ռուսաստանի ԴՄԾ մամուլի ծառայությունը: Սեմինարը նվիրված էր «CEN» Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) մաքսային իրավապահ ցանցի աշխատանքին: Սեմինարին մասնակցել են Ադրբեջանի,Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզըստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ազգային հանգույցների ներկայացուցիչները: Համաշխարհային մաքսային կազմակերպության հրահանգիչների որակում հանդես են եկել Արեւմտյան Եվրոպայի («RILKO-Մոսկվա») Տարածաշրջանային հանգույցի կապի աշխատակիցները: Սեմինարի ժամանակ ազգային հանգույցների կապի ղեկավարները «CEN» ցանցի հետ աշխատելու գործնական աշխատանքի հմտություններ են ստացել, ուսումնասիրել են իրական ժամանակի ռեժիմում նրա օգտագործման հիմնական սկզբոււնքները, սովորել են մաքսանենգության տարբեր ձեւերի կալանման մասին տեղեկությունների մուտքագրման կանոնները, կոնկրետ վիճակագրական տվյալների ստացումը եւ դրանց վերլուծումը: Սեմինարին մասնակցությունը` դա «RILO-Մոսկվա»-ի մասնակից-երկրների ազգային հանգույցների կապի առաջին քայլն է «CEN» ցանց ուղղակի մտնելու համար: Անմիջապես ցանց մտնելու հնարավորությունը թույլ կտա կրճատել ՀՄԿ տվյալների գլոբալ բազայով տեղեկատվության անցման ժամկետները, իսկ «RILKO-Մոսկվա»-ն կկարողանա զգալի չափով կատարելագործել իր գործունեության վերլուծական բաղադրիչը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---