Չենք ուտի, գոնե կկծոտենք. Բաքուն որոշել է Ղարաբաղի հաշվին 430 մլրդ դոլար աստղաբաշխական գումար վաստակել![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարությունը հաշվել է «ընդհանուր վնասի» չափսերը, որոնք հասցվել են Ադրբեջանին Հայաստանի կողմից այսպես կոչված «բռնազավթման» արդյունքում, որն իրականում պատմական հայկական տարածքների ազատագրում է: Հաշվարկի արդյունքում Ադրբեջանի մոտ ստացվել է 431,5 մլրդ դոլար աստղաբաշխական գումար: Այդ թիվը «հորինելուն» մասնակցել են Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների, տնտեսական զարգացման նախարարությունները և փախստականների հարցերով պետական հանձնաժողովը: Ավելին, Բաքուն պնդում է, որ «հաշվարկման գործընթացը շարունակվում է»: Այդ «հաշվարկը» հավանաբար հուլիսին Աստանայում կայացած Գնահատողների միջազգային կոնգրեսի արդյունք է, որտեղ Ադրբեջանին հանձնարարվել է մշակել վնասի գնահատման չափանիշներ, որոնք երկիրը կրել է միջպետական հակամարտության արդյունքում: Ավելին, վերջին ժամանակները Բաքվում պարբերաբար կոչեր են հնչում «Հայաստանի դեմ միջազգային դատարան դիմել տնտեսական վնասի համար և փոխհատուցում պահանջել»: Կարելի է ենթադրել, որ «վնասի» գումարն աճում է նման կոչերի հաճախականությանը զուգահեռ: Ավելորդ չէ նշել, որ ոչ այդքան հեռավոր 2005-ին Ադրբեջանը նման վնասը գնահատել էր 26,5 մլրդ դոլար: Համապատասխանաբար, ադրբեջանական մաթեմատիկական տրամաբանության համաձայն, «վնասը» 7 տարում աճել է ավելի քան 16 անգամ: Հավանաբար, Բաքվում վերջապես գիտակցել են, որ Արցախի Հանրապետությունը երբեք և ոչ մի տեսքով չի մտնի իրենց երկրի կազմի մեջ, որն արմատավորում է ատելություն ամեն հայկականի հանդեպ և դաստիարակում սերունդ, որն ընդունակ է միայն գիշերը թաքուն սպանել քնած անզեն մարդկանց: Եվ, համապատասխանաբար, ելնելով այդ հասկացումից, Ադրբեջանը, որի պետական բյուջեն, ի դեպ, կազմում է շուրջ 22 մլրդ դոլար, որոշել է Ղարաբաղի վրա կլորիկ գումար վաստակել, գործելով «չենք ուտի, գոնե կկծոտենք» սկզբունքով: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |