Ալեքսանդր Գրիգորյան. Ուրախ եմ, որ իմ թիմը հաղթանակ տարավ

Ալեքսանդր Գրիգորյան. Ուրախ եմ, որ իմ թիմը հաղթանակ տարավ

PanARMENIAN.Net - «ԲՄԱ-Էներգիա» թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչում «Ամկարի» հետ խաղից հետո նշել է, որ երկու թիմերը լավ ֆուտբոլ են ցուցադրել, բայց նրա սաներն ավելի բարձր մոտիվացիա են ունեցել:

«Այսօրվա խաղում ամենաբացասականը լրացուցիչ ժամանակն էր: Եվ, այնուամենայնիվ, երկու թիմերը լավ ֆուտբոլ են ցուցադրել: Ափսսոս, որ հասցրեցինք լրացուցիչ ժամանակի, քանի որ մենք բավական պահեր ունեինք, որպեսզի հիմնական ժամանակում որոշեինք խաղի ելքը: Մեր մոտիվացիան ավելի բարձր էր, և ես ուրախ եմ, որ մենք հասանք հաղթանակի»,- Գրիգորյանի խոսքերը հաղորդում է sport-express.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---