Ադրբեջանը շատ է ուզում Թուրքիայի հետ համատեղ զորամիավորումներ ստեղծել![]() 25 սեպտեմբերի 2012 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Բաքվում առաջարկում են ստեղծել համատեղ ադրբեջանա-թուրքական զինված կազմավորումներ: Առաջարկն արվել է երեքշաբթի Ադրբեջանի մեջլիսի անվտանգության ու պաշտպանության կոմիտեի նիստում, ասել է կոմիտեի անդամ, միլի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը, հայտնում է «Թրենդը»: «Ստեղծվելով ջոկատի, գնդի կամ այլ կազմավորման տեսքով նրանք կկարողանան համատեղ զորավարժություններ անցկացնել»,-ասել է Օրուջը: Ադրբեջանի մեջլիսի անվտանգության ու պաշտպանության կոմիտեի անդամները հավանություն են տվել այդ առաջարկին: «Կոմիտեի անդամներն ասել են, որ դա հնարավոր է անել առանց նոր օրենք ընդունելու, արդեն գոյություն ունեցող «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի հիման վրա»,-ասել է պատգամավորը: 2010թ. օգոստոսի 16-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Աբդուլլահ Գյուլի կնքած «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիրն ընդհանուր առմամբ 23 գլուխ ունի, ներառյալ՝ «Ռազմաքաղաքական հարցեր և անվտանգության հարցեր», «Հումանիտար հարցեր», «Տնտեսական համագործակցության հարցեր» և այլն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |