Սիրիացի գրոհայինները պայթեցրել են կառավարական ուժերի շտաբի շենքը![]() 25 սեպտեմբերի 2012 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Երեքշաբթի օրը Դամասկոսում պայթեցվել է կառավարական ուժերի շտաբի շենքը, հաղորդում է Reuters-ը` հղելով իսլամական «Անսար-ալ-Իսլամ» խմբավորման ներկայացուցչին: Խմբավորումն աջակցում է ապստամբներին: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, պայթյունը տեղի է ունեցել Դամասկոսի հարավ-արևելքում` դպրոցի շենքում, որը օգտագործվել է որպես շտաբ անվտանգության ուժերի աշխատակիցների և կառավարամետ զորքերի կողմից: Ենթադրվում է, որ պայթյունի պահին շինությունում մի քանի զինվորական է եղել: Պայթյունի արդյունքում զոհվել են կառավարական ուժերի տասնայկ աշխատակիցներ, այդ թվում` մի գեներալ և երկու գնդապետ, հաղորդում է «Ալ-Արաբիան»: Պայթյունի համար պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել միանգամից երկու խմբավորումներ` Դամասկոսի Հեղափոխական խորհուրդը և «Մուհամմեդ մարգարեի սերունդների բրիգադը»: Սակայն պետական ԶԼՄ-ներում զինվորական շտաբի պայթյունի մասին տեղեկություններ չեն հայտնվել: Սիրիայում արդեն մեկ ու կես տարի է չեն դադարում զինված բախումներն ապստամբների և կառավարական զորքերի միջև: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, երկրում զոհերի թիվը գերազանցում է 20 հազարը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |