ԱՄՆ նախագահ. Բենգազիում մեր քաղաքացիների վրա հարձակումը Ամերիկայի վրա հարձակում է

ԱՄՆ նախագահ. Բենգազիում մեր քաղաքացիների վրա հարձակումը Ամերիկայի վրա հարձակում է

PanARMENIAN.Net - Բենգազիում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակումը ԱՄՆ-ի վրա հարձակում է: Նման հայտարարությամբ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 67-րդ նստաշրջանում հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

Ինչպես նա է հայտարարել, «Բենգազիում մեր քաղաքացիների վրա հարձակումը Ամերիկայի վրա հարձակում է»: Վերջին շաբաթների ընթացքում իսլամական աշխարհում հուզումները, որոնք հանգեցրել են բռնության, «միայն հարձակումներ չեն Ամերիկայի վրա», ասել է Սպիտակ տան ղեկավարը: Ըստ նրա, այդ դեպքերը նաև «հարձակումներ են այն իդեալների վրա, որոնց վրա հիմնված էր ՄԱԿ-ը», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---