139 հազար զինվորականներ ապահովելու են Վենեսուելայի նախագահական ընտրությունների անվտանգությունը![]() 25 սեպտեմբերի 2012 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայում նախագահական ընտրությունների ժամանակ անվտանգությունն ապահովելու են 139 հազար զինծառայողներ, երկուշաբթի օրը հաղորդել է գեներալ Վիլմեր Բարրյենտոսը, ով գլխավորում է Բոլիվարինյան ԶՈւ ռազմավարական օպերատիվ հրամանատարությունը: «Վենեսուելա դե տելեվիսյոն» հեռուստաալիքին նա հաղորդել է, որ հոկտեմբերի 7-ին նշանակված քվեարկության օրը անվտանգությունն ապահովելու օպերացիան, ըստ ավանդույթի, կոչվելու է «Հանրապետության ծրագիր»: Զինվորական պահակախմբերը տեղաբաշխված են լինելու ամբողջ երկրի տարածքում, որտեղ քվեարկության օրը կբացվեն ավելի քան 13 հազար ընտրատեղամասեր: ԶՈւ-ի մասնակցությունը ընտրությունների անվտանգությունն ապահովելու գործընթացին վաղեմի ավանդույթ է: Սկսած 1958թ-ից «Հանրապետության ծրագիրը» երկրում իրականացվել է արդեն 23 անգամ: Ընտրական գործընթացին մասնակցելու համար գրանցված է մոտավորապես 19 մլն վենեսուելացի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |