Հունաստանում արհմիությունները սկսել են համընդհանուր 24-ժամյա գործադուլ

Հունաստանում արհմիությունները սկսել են համընդհանուր 24-ժամյա գործադուլ

PanARMENIAN.Net - Հունական արհմիությունները սկսել են առաջին համընդհանուր գործադուլ 2012-ի հունիսին Անտոնիս Սամարասի կողմից կառավարությունը գլխավորելուց ի վեր, հաղորդում է BBC-ն: Գործադուլը, որը կտևի մեկ օր, անցկացվում է ի նշան պետական ծախսերն ավելի քան 15 մլրդ դոլարով լրացուցիչ կրճատման դեմ բողոքի:

Աթենքի կենտրոնում գտնվում են հազարավոր ոստիկաններ, որպեսզի կանխեն բռնությունը, որը տեղ էր գտել բողոքի նախորդ ակցիաների ժամանակ:

Տնտեսման լրացուցիչ միջոցները Եվրամիությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից հերթական տրանշը ստանալու պայմաններից մեկն են, առանց որի Հունաստանին մի քանի տարի անց սպառնում է սնանկություն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---