Լևոն Արոնյանը Մեծ սաղավարտի եզարփակչում միավորներ է կիսել Վիշվանթան Անանդի հետ![]() 26 սեպտեմբերի 2012 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը շարունակում է հանդես գալ Մեծ Սաղավարտի շախմատի եզրափակչում, որի առաջին հատվածն անցկացվում է Սան Պաուլուում: Երկրորդ տուրում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն Վիշվանթան Անանդի(Հնդկաստան) հետ: Ֆաբիո Կարուանան(Իտալիա) հաղթանակ է տարել Սերգեյ Կարյակինի(Ռուսաստան) նկատմամբ, իսկ ՄանգուսԿարլսենը(Նորվեգիա)` Ֆրանցիսկո Վալյեխո Պոնսի(Իսպանիա): Կարուանան հավաքել է 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը 4 միավորով 2-րդ հորիզոնականում է: Լավագույն եռյակը եզրափակում է Կարլսենը: Երրորդ տուրում Արոնյանը կխաղա Պոնսի, Կարուանան` Անանդի, Կարլսենը` Կարյակինի հետ: Մեծ սաղավարտի եզրափակիչն անցկացվում է երկու մայրցամաքներում: Առաջին շրջանը մեկնարկել է Սան Պաուլուում` սեպտեմբերի 24-29-ը, երկրորդը կանցկացվի Բիլբաոյում` հոկտեմբերի 8-13-ը: Հաղթանակի համար շախմատիստը ստանում է 3 միավոր, ոչ ոքիի համար` 1, պարտության համար` 0: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |