Հայաստանում տեղի կունենա առաջին ռուս-հայկական համատեղ զբոսաշրջային գիտարշավը

Հայաստանում տեղի կունենա առաջին ռուս-հայկական համատեղ զբոսաշրջային գիտարշավը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հովանու ներքո սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը Հայաստանում տեղի կունենա Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի և Տուրիզմի հայկական ինստիտուտի առաջին համատեղ զբոսաշրջային գիտարշավը՝ նվիրված դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին ՌԴ ու ՀՀ միջև: Գիտարշավի հիմնական խնդիրներից է երիտասարդական զբոսաշրջության զարգացումը, ինչը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Գիտարշավի մասնակիցներին կընդունեն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Գիտարշավի ավարտին Հայաստանի զբոսաշրջության ինստիտուտում տեղի կունենա «կլոր սեղան», որի ժամանակ կքննարկվեն զբոսաշրջության զարգացման հարցերը, հայտնում է ՌԴ դեսպանության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---