Հրանուշ Հակոբյանը կոչ է անում սփյուռքահայերին հաստատվել Հայաստանում, ամուսնանալ այստեղ![]() 26 սեպտեմբերի 2012 - 12:58 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի բյուջետային լսումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը խնդրել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ներկայացնել ամփոփ տվյալներ, թե որքան հայ է հայրենադարձվել նախարարության ծրագրերի շրջանակներում, որքան ներդրումներ են ներգրավվել և ինչ է արվել երկրի զարգացման համար: Ըստ Հրանուշ Հակոբյանի, եթե երկու տարի առաջ մեկ ծրագրին մասնակցում էր 500 մարդ, ապա այժմ այդ թիվը հասնում է 2500-ի, ընդլայնվել է նաև այն երկրների աշխարհագրությունը, որտեղից հայերի ներհոսք կա: «3 տարում 600 մարդ է հայրենադարձվել և հաստատվել Հայաստանում, իսկ «Արի տուն» ծրագրի շրջանակներում 10 մարդ ամուսնացել է: Ես բոլորին ասում եմ՝ եկեք Հայաստան, հաստատվեք այստեղ և ընտանիք կազմեք»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա ըստ նրա, 2011-ին նախարարությունը մեծ խորհրդաժողով կազմակերպեց տարբեր երկրների ԱԱՊ-ների մասնակցությամբ: Այդ ընթացքում ստեղծված գործարար կապերն արդեն այժմ արդյունք են տալիս, օրերս սփյուռքահայ մի ընտանիք մտադիր է դիտարկել Հայաստանում պլաստիկի արտադրության գործարան բացելու հնարավորությունը: Հրանուշ Հակոբյանը նաև տվյալներ բերեց այն մասին, որ Սփյուռքի նախարարության գոյության շրջանում 20-30 տոկոս աճ է գրանցվել զբոսաշրջության ոլորտում, ավելին այսօրվա դրությամբ երկքաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցողների թիվը հասել է 30 հազարի՝ նախորդ տարվա 14 500 դիմաց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |