Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդական գիտական կառույցների 9-րդ նստաշրջանը![]() 26 սեպտեմբերի 2012 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին` ժամը 10.00, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում կմեկնարկի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բժշկական բուհերի երիտասարդական գիտական կառույցների ներկայացուցիչների 9-րդ նստաշրջանը։ Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը՝ ի դեմս ուսանողական գիտական ընկերության։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Եռօրյա նստաշրջանին կմասնակցեն ԱՊՀ երկրների բժշկական բուհերի բակալավրիատի ուսանողներ, մագիստրոսներ, օրդինատորներ, երիտասարդ գիտնականներ: Երիտասարդական գիտական կառույցների ներկայացուցիչների 9-րդ նստաշրջանի նպատակն է ակտիվացնել միջբուհական հարաբերությունները, ընդլայնել երիտասարդ գիտնականների հնարավորությունները։ Կքննարկվեն երիտասարդական գիտական կառույցների գործունեության կառավարման և ֆինանսավորման հարցեր, վեր կհանվեն առկա խնդիրները, և կնախանշվեն դրանց լուծման ուղիները։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |