Արմեն Պողոսյան. Վերջին 10-15 օրերի ընթացքում հացի գինը թանկացել է 10-15 դրամով![]() 26 սեպտեմբերի 2012 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Վերջին 10-15 օրերի ընթացքում հացի գինը թանկացել է 10-15 դրամով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, հացի գնի թանկացման համար կա 2 պատճառ՝ սուբյեկտիվ և օբյեկտիվ: Օբյեկտիվ պատճառն, ըստ Պողոսյանի, այն է , որ Ֆրանկֆուրտի բորսայում թանկանում է ալյուրի գինը. «Դրանք միջազգային փոփոխություններ են, որի դեմ մենք ոչինչի անել չենք կարող, սակայն մեզ մոտ հացի գինը շատ հաճախ արհեստականորեն է բարձրանում»: Արմեն Պողսյանը կարծում է, որ արհեսատական թանկացումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ պարբերաբար անցկացվող ստուգումները չեն հայտնվել ԶԼՄ-ների և հասարարաական կառույցների ուշադրության կենտրոնում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |