Սեպտեմբերի 27-ին Հայաստան կժամանի Շտեֆան Ֆյուլեն և «կբերի» 43 մլն եվրո![]() 26 սեպտեմբերի 2012 - 16:09 AMT PanARMENIAN.Net - ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն սեպտեմբերի 27-ին կժամանի Հայաստան: Այցի նպատակն է կրկին հաստատել Հայաստանի դերը որպես ԵՄ կարևոր գործընկեր, գնահատական տալ Եվրամիության հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին, խրախուսել հանրապետությունում հետագա բարեփոխումները, ինչպես նաև ստորագրել երկու ֆինանսական պայմանագիր: Երևան կատարած այցի շրջանակներում Շտեֆան Ֆյուլեն կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ինչպես նաև արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրացման հարցերով խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նա նաև կմասնակցի և ելույթ կունենա «Ժողովրդավարական կառավարման մեջ քաղաքացիական հասարակության դերի ուժեղացումը» սեմինարում: Երևանում հանդիպումներում եվրահանձնակատարը կընդգծի Հայաստանի համար ԵՄ ակտիվ աջակցությամբ բարեփոխումների ճանապարհով ընթանալու անհրաժեշտությունը: Նա կստորագրի 43 մլն եվրո գումարով երկու պայմանագիր` ուղղված ասոցիացիայի մասին համաձայնագրի ֆինանսավորմանը, PanARMENIAN.Net ին հայտնել են Հայաստանի ԵՄ պատվիրակության գրասենյակից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |