Կամերային նվագախումբը նոր երաժիշտներ կունենա![]() 26 սեպտեմբերի 2012 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական կամերային նվագախումբը նոր երաժիշտներ կունենա: Ինչպես այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, դեկտեմբերի 1-ին նվագախմբի 50-ամյա հոբելյանին նվիրված գալա-համերգից հետո նախատեսվում է զբաղվել նոր երաժիշտների ընդգրկմամբ: «Ներկայումս նվագախումբը բաղկացած է 21 երաժիշտներից, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի` նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո նվագախմբից մի քանի երաժիշտներ դուրս եկան: Ուստի պետք է վերլուծենք և հասկանանք, թե ինչ կատարողների կարիք ունենք, որպեսզի հայտարարենք մրցույթ և ձեռք բերենք նոր երաժիշտներ»,- նշեց նա: Կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանն իր հերթին հավելեց, որ նոր երաժիշտների ընդգրկումը կապված է նաև նվագախմբի ֆինանսավորման հետ: «Մենք ուզում ենք հրավիրել արտասահմանյան դիրիժորների, նվագախումբը մշտապես համագործակցում է այլ դիրիժորների հետ, դա նվագախմբի առաջխաղացման կարևոր պայմաններից մեկն է: Բայց դրա համար անհրաժեշտ է նախ և առաջ միջոցներ ապահովել»,- ասաց Նազարյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |