Դամասկոսում դիպուկահարի կրակոցից պարսիկ լրագրող է սպանվել

Դամասկոսում դիպուկահարի կրակոցից պարսիկ լրագրող է սպանվել

PanARMENIAN.Net - Այսօր Դամասկոսում սպանվել է իրանցի լրագրող: Ինչպես հաղորդում է անգլալեզու Պրես ՏՎ հեռուստաալիքը, թղթակից Մայա Նասերը սպանվել է դիպուկահարի կրակոցից Դամասկոսից ուղիղ եթեր դուրս գալու ժամանակ:

Երկրորդ լրագրող Հուսեյն Մուրտադան վիրավորվել է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

«Ապստամբները հարձակվել են ներկայացուցչության աշխատողների վրա, սպանել մեր թղթակիցներից մեկին, ովքեր մայրաքաղաքում լուսաբանում էին իրադարձությունները»,- ասվում է Պրես ՏՎ-ի հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---