«Հայկական կիբեր բանակ»-ը շնորհավորել է Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը ադրբեջանական կայքերում![]() 26 սեպտեմբերի 2012 - 16:33 AMT PanARMENIAN.Net - «Հայկական կիբեր բանակ»-ն այսօր Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրվա առթիվ մի շարք ադրբեջանական կայքեր է կոտրել: Կոտրված կայքերի առաջին էջում զետեղվել է Գուրգեն Մարգարյանի լուսանկարը`«Ծնունդդ Շնորհավոր, Գուրգեն Մարգարյան» գրությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, կոտրվել է Բաքվի ջազզ փառատոնի, «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղի և մի շարք այլ կայքեր: ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |