Հայաստանը կլուծի մսի և ձվի խնդիրը կառավարական ծրագրի օգնությամբ, խոստանում է Սերգո Կարապետյանը![]() 26 սեպտեմբերի 2012 - 17:12 AMT PanARMENIAN.Net - 2011-ին հանրապետության պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունները ներկայացնելիս ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը բարձրացրել է Հայաստանը թռչնամսով և ձվերով ինքնապահովելու հարցը: «Մենք տեղի մսի արտադրության լուրջ պահանջարկ ունենք: Արտահանող երկրից մենք վերածվել ենք ներկրողի: Նույնիսկ անզեն աչքով կնեդանաբուծության ոլորտում կարելի է անկում նկատել»,- հայտարարել է պատգամավորը: Նրա խոսքով, Լոռու և Շիրակի մարզերում կենդանաբուծության զարգացման պահանջարկ կա, հակառակ դեպքում «մենք դատարկ գյուղեր կունենանք»: Իր հերթին Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հաղորդել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանը ներկրում է թռչնամսի 55 տոկոսը` ներքին շուկայի պահանջարկն ապահովելու համար: Նա նշել է, որ մինչև 2012-ը կենդանաբուծության ոլորտում, հատկապես թռչնամսի արտադրության մեջ, անկում է արձանագրվել: Նախարարը դա կապել է նրա հետ, որ կառավարական ծրագրից հանվել է դրանց վակցինացիան, ինչը հանգեցրել է դրանց 30 տոկոս կրճատման: Դրա հետ կապված նա նաև հավելել է, որ արդեն մշակվել է կենդանաբուծության և թռչնաբուծության զարգացման ծրագիր, որը կներկայացվի կառավարության հաստատմանը: Ինչ վերաբերվում է ձվերի արտադրությանը, ապա Կարապետյանի խոսքով արդեն 2011-ից Հայաստանն ապահովում է ներքին շուկան: Ավելին, նրա խոսքով, 2011-ին Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցրել է առաջին տեղը տավարի գլխաքանակի աճի տեմպերով: «2011-ին 2010-ի համեմատ խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակն ավելացել է 58 հազար գլխով, մանր եղջերավոր անասունի գլխաքանակը` 62 հազարով, իսկ կովերի գլխաքանակը` 30 հազարով»,- հաղորդել է նախարարը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |