Սերգո Կարապետյան. Վանաձորի քիմկոմբինատն արդեն 2-3 օրից կսկսի կարբամիդի զանգվածային արտադրությունը

Սերգո Կարապետյան. Վանաձորի քիմկոմբինատն արդեն 2-3 օրից կսկսի կարբամիդի զանգվածային արտադրությունը

PanARMENIAN.Net - Վանաձորի քիմկոմբինատն առաջիկա օրերին կսկսի կարբամիդի զանգվածային արտադրությունը: Այդ մասին ԱԺ-ում 2011թ. բյուջետային լսումների ժամանակ հայտնել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ըստ նրա, գործարանը, որը չի աշխատել վերջին 20 տարիներին, ստիպված էր բարդ տեխնիկական հարցեր լուծել: «Արտադրական ցիկլը արդեն սկսվել է, իսկ 2-3 օրից կսկսվի զանգվածային արտադրությունը»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով նախարարության գործունեությանը, Սերգո Կարապետյանը հայտնել է, որ 2011 թվականին 2010-ի համեմատ գյուղատնտեսության ոլորտում 14,1 տոկոս աճ է արձանագրվել, մասնավորապես, բուսաբուծության ոլորտում աճը կազմել է 26,6 տոկոս, իսկ անասնաբուծության ոլորոտում՝ 0,1 տոկոս:

2011թ. պետբյուջեով գյուղնախարարությանը հատկացվել է 8,416 մլրդ դրամ, իսկ գյուղնախարարության ծրագրերի կատարողականը կազմել է 90,15 տոկոս:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---