Հունգարիան առաջարկել է Հայաստանին առանց նախապայմանների վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

Հունգարիան առաջարկել է Հայաստանին առանց նախապայմանների վերականգնել դիվանագիտական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հունգարիայի ԱԳՆ-ը սեպտեմբերի 24-ին դիվանագիտական նոտա է հղել Հայաստանին ԱԳՆ` առաջարկելով վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Ինչպես հաղորդում է Հունգարիայի կառավարության պաշտոնական կայքը, դիվանագիտական նոտայում ընդգծվում է Հունգարիայի շահագրգռվածությունը դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին միակողմանի որոշումն առանց նախապայմանների չեղյալ հայտարարելու մեջ: «Հունգարիայի ԱԳՆ-ն օգտվում է այդ առիթից, որպեսզի հաստատի իր հսկայական հարգանքը Հայաստանի ԱԳՆ նկատմամբ»,- ասվում է նոտայում:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ այդ նոտան դարձել է օգոստոսի 31-ի հայտարարության պաշտոնական պատասխանը, որով Հայաստանը տեղեկացրել է Հունգարիային դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---