Ռոքսբուրգ. 2016 թ. ԵԱ հավաքականների թիվը 16-ից 24-ի հասցնելը չպետք է ազդի մրցաշարի մակարդակի վրա![]() 26 սեպտեմբերի 2012 - 17:43 AMT PanARMENIAN.Net - 2016-ի Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի թիվը 16-ից 24 դարձնելու մասին որոշումը չպետք է ազդի մրցաշարի մակարդակի վրա, հայտարարել է ՈՒԵՖԱ-ի տեխնիկական տնօրեն Էնդի Ռոքսբուրգը Վարշավայում մամլո ասուլիսում: 2012-ի Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունեցել Լեհաստանում և Ուկրաինայում, մասնակցել են 16 ազգային հավաքականներ: EURO-2016-ի ժամանակ, որը տեղի կունենա Ֆրանսիայում, դրանց թիվը 8-ով կավելանա: «Երբ մենք սկսում էինք, կար ութ թիմ: Եվ շատերը մտավախություն ունեին, թե ինչ կլինի, երբ մասնակիցները դառնան 16:1996-ին թիմերի թիվը կրկնպատկվեց, և ամեն ինչ հիանալի անցավ, մակարդակն անկում չապրեց: Ներկա ընդլայնումը չի նշանակում, որ մակարդակը կընկնի: Կարծում ենք, որ այդ պայմաններում մարքետինգն ավելի լավ կգործի»,- ասել է Ռոքսբուրգը եվրոպական հավաքականների մարզիչների 10-րդ համաժողովի ավարտին: Համաժողովի ժամանակ մարզիչները համամիտ են եղել գոլերը տեսագրության միջոցով ֆիքսելու առաջարկը քննարկելու անհրաժեշտության հարցում: «Բանավեճերը շարունակվում են, բայց դրանց էությունը նրանում է, որ լրացուցիչ մրցավարները մեծ դեր են խաղում, բայց նրանց պարտականությունները պետք է թեթևացնել, որպեսզի նրանք զբաղվեն իրենց անմիջական պարտավորություններով»,- ասել է Ռոքսբուրգը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |