Ազգային ժողովն ու ԱՄՆ ՄԶԳ-ն կզարգացնեն երկկողմ համագործակցությունը![]() 26 սեպտեմբերի 2012 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Շնորհավորելով տիկին Հիլիարդին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար նշանակվելու կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանըկարևորեց և արդյունավետ գնահատեց գործակալության գործունևությունը Հայաստանում: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանում քսանամյա գործունեության ընթացքում ԱՄՆՄԶԳ ծրագրերը զարգացել են և զուտ մարդասիրական օժանդակությունից վերածվել երկարաժամկետ տնտեսական զարգացման, կայուն սոցիալական քաղաքականության ևժողովրդավարական բարեփոխումների խթանման ծրագրերի: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԱՄՆ ՄԶԳ - ՀՀ ԱԺ համագարծակցությունը և կարևորեց դրաշարունակականությունը` նշելով, որ իր կողմից կանի հնարավորը ծրագրին աջակցելու ուղղությամբ: Քարեն Հիլիարդը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի խորհրդարանի հետ փոխգործակցությունը այսուհետ ևս կլինի արդյունավետ և նշեց, որ իր նպատակն է ոչ միայնպահպանել առկա համագործակցության մակարդակը, այլ էլ ավելի զարգացնել ու խորացնել այն: Նա նշեց, որ ԱԺ-ի հետ իրականացվելու է փոխգործակցության քառամյա ծրագիր,որն ուղղված է լինելու խորհրդարանի կարողությունների հզորացմանը, մասնավորապես` մշտական հանձնաժողովների: Հանդիպմանը քննարկվեցին հետագա համագործակցությանն առնչվող այլ հարցեր ևս: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |