Աթենքում զանգվածային անկարգությունների պատճառով ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

Աթենքում զանգվածային անկարգությունների պատճառով ձերբակալվել է ավելի քան 100 մարդ

PanARMENIAN.Net - Ավելի քան 100 մարդ է ձերբակալվել չորեքշաբթի օրը` Աթենքում տեղի ունեցած անկարգությունների պատճառով, ՌԻԱ Նովոստիին է հաղորդել քաղաքային ոստիկանության ներկայացուցիչը:

«Մենք առայժմ տվյալների հավաքագրման փուոլում ենք: Ըստ նախնական տեղեկատվության, ձերբակալվել է ավելի քան 100 մարդ: Տուժել են 4 կամ 5 ոստիկաններ»,-հաղորդել է գործակալության զրուցակիցը:

Անկարգությունները տեղի են ունեցել քաղաքի կենտրոնում կառավարության` կողմից ընդունվող տնտեսական միջոցների դեմ բազմահազարանոց ցույցերից հետո. փոփոխություններն իրականացվում են ԵՄ և ԱՄՀ վարկերի դիմաց:

Ըստ ոստիկանության տվյալների, ներկայումս Աթենքում իրավիճակը հանգիստ է, կենտրոնական փողոցներում երթևեկությունը վերականգնվում է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---