ԱՄՆ կառավարությունը Հայաստանի մասնավոր հատվածին կտրամադրի լրացուցիչ 9,6 մլն դոլար![]() 27 սեպտեմբերի 2012 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի 3-րդ փոփոխության ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին: Որոշում է ընդունվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ օժանդակության համաձայնագրի 3-րդ փոփոխության ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին: Ինչպես հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ներմուծված փոփոխություններով ԱՄՆ կառավարությունը 9,6 մլն դոլարով ավելացնում է Հայաստանի աջակցությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |