Դիարբեքիրի քաղաքապետը կոչ է արել հայերին վերադառնալ՝ դուք նույնքան իրավունքներ ունեք, որքան ես![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի՝ (հայկական Տիգրանակերտի) քաղաքապետը կոչ է արել հայերին ու բոլոր ոչ մահմեդական ժողովրդներին, որոնց նախնիները ծնվել են այդ գավառում և ավելի ուշ ստիպված են եղել փախչել Հայոց ցեղասպանության արդյունքում, վերադառնալ քաղաք: «Հայերը, ասորիները, քաղկեդոնացիները, եզդիները, ում նախնիներն երբևէ ապրել են Դիարբեքիրում, կառուցել են այն, նույնքան իրավունք ունեն ապրել այս քաղաքում, որքան ես՝ քուրդ լինելով և այստեղ ծնվելով: Ես հրավիրում եմ բոլոր ազգություններին, ում նախնիներն ապրել են այստեղ, վերադառնալ Դիարբեքիր: Վերադարձեք ձեր քաղաքը»,-ասել է Օսման Բայդեմիրը: «Մեր պապերի գործած ոճրագործության մերժումը այդ հանցագործության մաս է կազմում: Սկզբում մենք պետք է ճանաչենք այդ ոճրագործությունը, որպեսզի հետո բուժենք մեր վերքերը»,-ասել է Բայդեմիրը: Ըստ նրա, նա երազում է, որ բոլոր նրանց հիշատակին հուշարձան կանգնեցվի, ով զոհվել է այստեղ, այդ թվում հայերին, թուրքերին, քրդերին, ասորիներին: «Ես ցանկանում եմ թուրքերի, հայերի ու քրդերի հետ ողբալ մեր զոհերին այդ հուշարձանի մոտ»,-ասել է նա, հայտնում է Hurriyet Daily News-ը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |