ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԵԹԵ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽԱՂԱՂ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՉՏԱՆ` ԲԱՔՈՒՆ ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԻ ԵԼՆԵԼՈՎ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումների ժամանակ աձաջընթաց նկատվի, ապա այդ դեպքում գուցե եւ առաջանապետությունների ղեկավարների խորհրդատվությունների հերթական ռաունդի անհրաժեշտություն: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը, մարտի 18-ին Պեկինում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը: Միեւնույն ժամանակ, Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եթե խաղաղ բանակցությունները ոչ մի արդյունք չտան, ապա կստեղծվի «նոր իրավիճակ» եւ պաշտոնական Բաքուն «համապատասխան քայլեր» կձեռնարկի: Ի.Ալիեւը հայտարարել է, որ խաղաղ բանակցությունները ձգվում են ավելի քան 10 տարի եւ ոչ մի արդյունք չի ձեռքբերվել եւ «ադրբեջանական ժողովրդի համբերությունը անսահման չէ»:


 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---