2013-ին Հայաստանում նվազագույն աշխատավարձը կկազմի 35 հազար դրամ![]() 27 սեպտեմբերի 2012 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում հաստատել է «Նվազագույն ամսական աշխատավարջի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ինչպես հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, փոփոխությունները նախատեսում են նվազագույն աշխատավարձի բարձրացում մինչև 35 հազար դրամ: Ներկա պահին Հայատանում նվազագույն աշխատավարձը կազմում է 32.5 հազար դրամ: Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 1-ից: Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 20-ին բացասական եզրակացություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի նախագծին, որը նախապատրաստվել էր խորհրդարանի պատգամավորների կողմից, այդ թվում` Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի: Ինչպես հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, օրինագծում նախատեսվում է այժմ գործող 32 500 դրամ նվազագույն աշխատավարձի փոխարեն այն սահմանել 72 500 դրամի մակարդակում: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |