Մանոյան. Փոխարինել ԵԱՀԿ ՄԽ այլ ատյաններով, կնշանակի կորցնել ևս 20 տարի

Մանոյան. Փոխարինել ԵԱՀԿ ՄԽ այլ ատյաններով, կնշանակի կորցնել ևս 20 տարի

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան կարգավորման գծով համանախագահները անցած 20 տարիների ընթացքում հասկացել են, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Փոխարինել ԵԱՀԿ ՄԽ այլ միջազգային ատյաններով, կնշանակի կորցնել ևս 20 տարի»,-նշել է նա:

Մանոյանը նաև նշել է, որ Սաֆարովի ներումն ու ազատ արձակումը ուժգին հարված հասցրեց բանակցային գործընթացին, իրավիճակն ավելի անկայուն դարձավ:

Նա նշել է, որ իրենց մեղքի բաժինն ունեն նաև Հունգարիայի իշխանությունները, որոնք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն իրավիճակը և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, մասնավորապես, ճանաչելով Արցախի անկախությունը:

 Ուշագրավ
---