ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Վիեննայում տեղի ունեցած նախարարական համաժողովին![]() 28 սեպտեմբերի 2012 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-27-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Ավստրիայի տնտեսության, ընտանիքի և երիտասարդության հարցերով նախարարության կազմակերպած «Կովկաս և Կենտրոնական Ասիա. աջակցություն կայուն աճին գլոբալ տնտեսական մարտահրավերների դարաշրջանում» խորագրով նախարարական համաժողովին, որի ընթացքում քննարկվեցին առևտրի, ներդրումների, ֆինանսների, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներին առնչվող հարցերը, ինչպես նաև եվրոպական երկրների հետ տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները: Սեպտեմբերի 26-ին միջոցառման շրջանակներում նախարար Դավթյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի Առևտրական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Բալաշ Քիշի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) գլխավոր քարտուղարի տեղակալ Ռիչարդ Բաչըրի, ինչպես նաև Ավստրիայի տնտեսության, ընտանիքի և երիտասարդության հարցերով դաշնային նախարար Ռայնհոլդ Միթերլեհների հետ: Զրուցակիցների հետ քննարկվեց առևտրատնտեսական ոլորտում երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Համաժողովին և վերջինիս շրջանակներում կայացած քննարկումներին մասնակցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը: Սեպտեմբերի 27-ին Վիեննայի Առևտրատնտեսական պալատում կայացավ հարավկովկասյան և կենտրոնաասիական երկրների գործարարների հանդիպում «Business to Business» ձևաչափով, որին իրենց մասնակցությունը բերեցին Հայկական զարգացման գործակալությունը` Ռոբերտ Հարությունյանի գլխավորությամբ, Հայաստանից ժամանած գործարարներ, ինչպես նաև Վիեննայում ՀՀ դեսպանության առևտրատնտեսական հարցերով պատասխանատու ներկայացուցիչը: Ավստրիական կողմից գործարար հանդիպումներին իրենց մասնակցությունը բերեցին 100-ից ավել ձեռնարկատերեր և ոլորտի կազմակերպիչներ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը; ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |