Հայաստանի Մ-17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը 2-րդ պարտությունն է կրել ԵԱ որակավորման փուլում

Հայաստանի Մ-17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը 2-րդ պարտությունն է կրել ԵԱ  որակավորման փուլում

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի հավաքականը երկրորդ պարտությունն է կրել Սերբիյում շարունակվող Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարում:

Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ մրցավեճում գրանցվել է նույն 5:0 հաշիվը, ինչպես և Սերբիայի հետ խաղում:

Մյուս հանդիպումը խմբում Մոլդովայի և Սերբիայի հավաքականների միջև ավարտվել է 4:0 հաշվով հօգուտ սերբերի: Վերջին տուրի հանդիպումներից առաջ Սերբիան և Բելառուսը ապահովել են իրենց տեղը էլիտ ռաունդի մրցաշարում:

Վերջին տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 30-ին: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Մոլդովայի ընտրանու հետ, իսկ Սերբիայի թիմը կխաղա Բելառուսի հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---