ԲԱՔՈՒՆ ԳՈՀ Է ԵԱՀԿ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԵՐՁԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԻՑ21 մարտի 2005 - 08:27 AMT PanARMENIAN.Net - Բաքուն գոհ է ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներում փաստահավաք առաքելության զեկույցից, գրում է Բաքվի «Էխո» թերթը: Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ «Ադրբեջանն ընդհանուր առմամբ հասել է իր նպատակին»: Նա հիշեցրել է, որ, նախաձեռնելով այս հարցի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 59-րդ նստաշրջանում` Ադրբեջանը նպատակ ուներ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել «Հայաստանի կողմից գրավյալ տարածքների բնակեցման» փաստին: «Ադրբեջանը չէր էլ պնդում, թե բացարձակ հավաստի տվյալներ ունի բնակեցման բոլոր փաստերի վերաբերյալ: Սակայն առաքելության կողմի հավաքած փաստերը մոտ են ադրբեջանական կողմի տվյալներին»,-ասել է նա: «Ես կասեի, որ Հայաստանի ԱԳՆ-ն միանգամայն միակողմանի է գնահատում առաքելության արդյունքները»,-ավելացրել է Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, ԵԱՀԿ առաքելության զեկույցը եւ ՄԽ համանախագահների հանձնարարականները թույլ են տալիս ադրբեջանական կողմին դիմել ՄԱԿ-ի համապատասխան գործակալություններին` դրանց գործնական իրագործման համար օժանդակություն ստանալու համար: Դա, Ազիմովի կարծիքով, կարող է դառնալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձեւի նոր թեմա: Այն հարցին, թե կպնդի արդյոք Ադրբեջանը տվյալ թեմայի կրկնակի ընդգրկման հարցում Գլխավոր վեհաժողովի 59-րդ նստաշրջանի օրակարգում, Ազիմովը ասել է, թե Բաքուն կպնդի, որ այդ հարցը մտնի նաեւ 60-րդ նստաշրջանի օրակարգ: Ըստ Ազիմովի, «Հայաստանի պատասխանատվությունը գրավյալ տարածքների բնակեցման համար ակնհայտ է», եւ զեկույցում կան դրա անուղղակի ապացույցներ: Անդրադառնալով ԱԳՆ ղեկավարների մակարդակով Հայաստանի հետ բանակցությունների շարունակման թեմային` Ազիմովը ասել է, որ նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է ապրիլի կեսերին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը |