ՄԱՐՏԻ 22-23 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՍՎԵՐԴԼՈՎՍԿԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ԷԴՈՒԱՐԴ ՌՈՍԵԼԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ21 մարտի 2005 - 10:08 AMT PanARMENIAN.Net - Մարտի 22-23-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի պատվիրակությունը մարզի նահանգապետ Էդուարդ Ռոսելի գլխավորությամբ: Այցի ընթացքում պատվիրակության անդամները կհանդիպեն Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Սվերդլովսկի մարզի պատվիրակության կազմում են մարզային Դումայի պատգամավորներ, կառավարության անդամներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ` Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Արտաշես Չիլիլնգարյանը, Սվերդլովսկի մարզի հայկական համայնքի նախագահ Մասիս Նազարյանը եւ հայերի կրոնական կազմակերպության նախագահ Միխայիլ Մնոյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |